Ինչպես Հայաստանում, Վրաստանում նույնպես վրացական ծագման օլիգարխներն օգտագործվում են դրսի ուժերի կողմից՝ Վրաստանում ցանկալի օրակարգ թելադրելու նպատակով: Կասկած չկա, որ օլիգարխիան չարիք է և չի ծառայում սեփական ժողովրդին:
Անկախ համարվող արևմտյան դիտորդները խոսում են մեծ ծավալի խախտումների մասին: Որպես գլխավոր խախտում նշում են. «Պաշտոնյաներն իրենց իշխանությունը օգտագործում են իշխանության մնալու նպատակով»: Եվ բացատրում են այս երևույթը հետևյալ կերպ. «Համայնքային կամ պետական պաշտոնյան իր ծառայողական պարտականություններն իրականացնելու ընթացքում զբաղվում է կուսակցական շահերի սպասարկմամբ և քարոզչությամբ»: Եվ ասում են, որ սա արևմտյան ժողովրդավարական կառավարման էությանը չի համապատասխանում:
Դե արի ու մի ասա. «Գրողը տանի ձեզ, այդ նույն բանը, ավելի կեղտոտ եղանակներով, որ դրսևորվում է Հայաստանում, վերջին անգամ՝ Երևանի ընտրություններին, ո՞նց եք հայտարարում, թե խախտումները էական չէին, և ժողովրդավար ընտրություններ էին»: Սրանց սուտ անկախությունն ու կեղծությունը սահմաններ չեն ճանաչում:
Որ իրենց ցանկալի ուժը նույն սրիկայությունները աներ Վրաստանում, ինչպես հիմա նիկոլները անում են Հայաստանում, կասեին՝ խախտումները էական չեն եղել և չեն ազդել ընտրության ելքի վրա:
Այս նույն տրամաբանությամբ իրենց իսկ կողմից մերժված Վենեսուելայի արնախում դիկտատոր համարվող նախագահը հիմա դարձել է իրենց գործընկեր, ինչ է թե՝ նավթ ունի:
Հետո էլ զարմանում են, որ ռուսները կացինն առել-ընկել են սրանց ու մեր հետևից: Ինչևէ:
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի ընդունում ընտրության արդյունքները և ժողովրդին կոչ է արել փողոց դուրս գալ: Այնպես որ, Արևմուտք-Ռուսաստան պատերազմը Վրաստանի հողի վրա մտնում է ակտիվ փուլ:
Հովհաննես Ավետիսյան